Այսօր տեղի ունեցաավ Կանադայի Յորքի ձեռներեցության զարգացման ինստիտուտի միջազգային START-UP ծրագրի շնորհանդեսը։ Միջոցառման կազմակերպիչներն էին Կանադայի Յորքի ձեռներեցության զարգացման ինստիտուտը և Գ․ Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահի աշխատակազմի անդամները, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական դեսպանորդը և բարձրաստիճան այլ հյուրեր։ Գ․ Վ․ Պլեխանովի անվ․ ՌՏՀ մասնաճյուղը Հայաստանում հիմնադրվել է 2004 թ-ին, որտեղ իրականացվում են բաչձրագույն կրթություն և MBA ծրագրեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գ․Վ․ Պլեխանովի անվ․ ՌՏՀ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը։ Նա ընդգծեց՝ Գ․Վ․ Պլեխանովի անվ․ ՌՏՀ հայաստանյան մասնաճյուղում գործում է ՌԴ սահմաններից դուրս գտնվող աշխարհում միակ ռուսական պետական քոլեջը: Թամարա Վարդանյանի խոսքով՝ Գ․ Վ․ Պլեխանովի անվ․ ՌՏՀ հայաստանյան մասնաճյուղը բազմաթիվ երիտասարդների օգնում է վերադառնալ հայրենիք և այլևս չվերադառնալ։

«Մեր բազմաթիվ հայրենակիցներ, որոնք ծնվել ու մեծացել են արտերկրում գալիս են այստեղ՝ Հայաստան, և շատերը հետո չեն ցանկանում վերադառնալ այն երիրը, որտեղ ծնվել են՝ նախընտրելով ապրել, աշխատել Հայաստանում», — ասաց Թամարա Վարդանյանը՝ նշելով՝ Գ․ Վ․ Պլեխանովի անվ․ ՌՏՀ մասնաճյուղը համագործակցում է որոշ ընկերությունների՝ հատկապես բանկերի հետ․ արդյունքում ուսանողները կրթությունն ավարտելուց հետո աշխատանք են ունենում։ Գ․ Վ․ Պլեխանովի անվ․ ՌՏՀ հայաստանյան մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանն էլ ընդգծեց՝ կարևորում է ներդրումային մթնոլորտը, որն այսօր ստեղծված է Հայաստանում, և իհարկե, կարևոր է այն, որ Կառավարությունը պաստրաստակամորեն ներգրավված է Կանադայի Յորքի ձեռներեցության զարգացման ինստիտուտի միջազգային START-UP ծրագրում։

Արման Վարդանյանը ողջունեց հյուրերին, որոնք ժամանել էին Հնդկաստանից, Վրաստանից, Չինաստանից, Իրանից։ «Այս երկու շաբաթվա ընթացքում ապրելով Հայաստանում, տեսնելով նոր իրողությունները՝ հույս ունեմ, որ մեր հյուրերը ցանկություն կունենան ՀՀ-ում նման ծրագրեր իրականացնեն։ ՀՀ-ում ներդրումային մթնոլորտը գնալով բարելավվում է, գտնվում է ավելի բարձր մակարդաում», — նշեց Արման Վարդանյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում նավթ ու գազ չկա, բայց կա ինտեկելտուալ հզոր ներուժ։ Արման Վարդանյանը ողջունելի համարեց նաև այն փաստը, որ Կառավարությունը պատրաստակամորեն աջակցում է նման ծրագրերին։

«Միջազգային ընկերությունների համար, այո՛, կարևոր է, թե ովքեր են պարտնյորները, բայց, ոչ պակաս կարևոր է նաև այն, թե Կառավարությունն ինչ աջակցություն է ցուցաբերում։ Մեր հյուրերը Հայաստանում լինելով՝ զարմացած էին, թե այս փոքր երկրում որքան մեծ ինտելեկտուալ պոտենցիալ ունեցող մանագետներ կան։ Ի սկզբանե որոշված չի եղել այս շնորհանդեսը անցկացնել այստեղ, սակայն հետագայում շփվելով մեզ հետ, մեր մասնագետների հետ՝ իրենք եկան այն եզրակացության, որ պետք է այստեղ տարածաշրջանային կենտրոն բացել։ Կարծում եմ՝ այս կենտրոնը իր մեջ կներառի նաև Իրանը, Իրաքը, Վրաստանը և տարբեր այլ երկրներ, այինքն՝ ՀՀ-ն կլինի այն երկիրը, որտեղ 7-10 երկիր կկարողանա սպասարկում ստանալ», — ընդգծեց Արման Վարդանյանը։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։