»»»Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. փորձել են առևանգել Հացաշեն համայնքի ղեկավարի 9-ամյա տղային

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. փորձել են առևանգել Հացաշեն համայնքի ղեկավարի 9-ամյա տղային

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ոստիկանության Թալինի բաժին է դիմել Հացաշեն գյուղի բնակիչ, 42-ամյա Վաչագան Դավթյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 14:00-ի սահմաններում իր տուն են եկել իր նախկին կինը՝ 35-ամյա Արմինե Ղազարյանը, նրա հայրը՝ 62-ամյա Աշոտ Ղազարյանը:

Ինչպես հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Դավթյանը ոստիկաններին հայտնել է, որ նրանք ապօրինի մուտք են գործել իր տուն, որտեղ Ա. Ղազարյանը փորձել է առևանգել իր 9-ամյա տղային: Այդ ամենին միջամտել են իր քույրը՝ 44-ամյա Ս. Դ.-ն և նրա աղջիկը՝ 20-ամյա Ն. Մ.-ն, ինչից հետո Ա. Ղազարյանը, տեսնելով, որ երեխայի առևանգումը չի լինում, հեռացել են տանից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Դավթյանը Հացաշեն համայնքի ղեկավարն է: Փաստի առթիվ ոստիկանության Թալինի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեոռնարկում է միջոցառումներ՝ Աշոտ և Արմինե Ղազարյաններին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

2019-08-21T22:24:45+04:00August 21 22:25|Պատահարներ|0 Comments