»»Ուկրաինայում հրդեհի վիրավորների թվում հայեր չկան. զոհվածների որոշ մասի ինքնությունն առայժմ ճշտված չէ

Ուկրաինայում հրդեհի վիրավորների թվում հայեր չկան. զոհվածների որոշ մասի ինքնությունն առայժմ ճշտված չէ

Օգոստոսի 16/17-ի գիշերն Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում ուժեղ հրդեհ է բռնկվել, որի արդյունքում առնվազն 8 հոգի զոհվել է, ևս 10 հոգի վիրավորվել:

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի ոստիկանության և արտակարգ իրավիճակների մարմինների հետ:

Ըստ ոստիկանության տվյալների, վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Զոհվածների որոշ մասի ինքնությունն առայժմ ճշտված չէ:

2019-08-17T17:39:25+04:00August 17 17:39|Uncategorized @hy|0 Comments