»»Նախաքննական մարմինը ստուգում է Շշի Մելոյի դեմ մահափորձի պատվիրատուի վարկածը

Նախաքննական մարմինը ստուգում է Շշի Մելոյի դեմ մահափորձի պատվիրատուի վարկածը

Նախաքննական մարմինը դեռ չունի հստակ պատասխան, թե ինչու ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի դեմ կազմակերպված մահափորձը ձախողվեց, գրում է aravot.am-ը:

«Համալիր փորձաքննություն ենք նշանակել ու դրա պատասխանը կստանանք ավելի կոնկրետ համապատասխան փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո: Բայց նախնական, պայթուցիկ նյութը գործածվել էր ավելի վաղ, քան մեքենաները կհասնեին իրենց կողմից տեղադրված համապատասխան պայթուցիկ նյութի տեղանք, ինչպես նաեւ մեքենաները մի փոքր ավելի լայն շրջադարձ են կատարել գլխավոր մայրուղի մտնելը»,- Aravot.am-ի «ՔՐԵԱՊԱՏՈՒՄ» նախագծի շրջանակում ասաց քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր պայթուցիկ նյութ, որը 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթեցվել էր՝ Մ.Մանուկյանի («Շշի Մելոյի») «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ: Պայթյունի հետևանքով վնասվել էին ճանապարհով ընթացող Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակնիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից առաջինը պատկանում է նախկին պատգամավորին, երկրորդ մեքենայի մեջ պայթյունի պահին եղել են նրա թիկնապահները։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

2019-08-17T23:33:57+04:00August 17 23:38|Իրավական|0 Comments