»»Ծովակ գյուղի բնակիչները փակել են գլխավոր ճանապարհը. խցանումը հասնում է արդեն 1 կիլոմետրի

Ծովակ գյուղի բնակիչները փակել են գլխավոր ճանապարհը. խցանումը հասնում է արդեն 1 կիլոմետրի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան-Վարդենիս ավտոճանապարհի՝ Ծովակ գյուղի վարչական տարածքում Ծովակ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը, ինչի պատճառով էլ խցանում է սկսվել։ Ավտոմեքենաները չեն կարողանում տեղաշարժվել, և արդեն խցանումը 2 կողմերից հասնում է մոտ 1 կիլոմետրի։

Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները։ Ոստիկանները բանակցություններ են վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապարհը բացեն։

Ըստ SHAMSHYAN.com-ի տեղեկությունների՝ բնակիչները ճանապարհը փակել են՝ հայտնելով, որ իրենց համագյուղացուն անհիմն կալանավորել են։ SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել դեպքի հանգամանքները։

2019-08-16T11:38:30+04:00August 16 11:38|Հասարակություն|0 Comments