»»»Բագրավան գյուղում այրվել է մոտ 900 հակ անասնակեր

Բագրավան գյուղում այրվել է մոտ 900 հակ անասնակեր

Օգոստոսի 15-ին, ժամը 13:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:10-ին, մարվել՝ 18:00-ին: Այրվել են անասնակեր (մոտ 900 հակ) և ծղոտ (մոտ 400 հակ):

2019-08-16T12:03:05+04:00August 16 12:03|Պատահարներ|0 Comments