», Պատահարներ»Կրասնոդարում խոշոր ավտովթարի հետևանքով կա 5 զոհ. ևս 6 հոգի հոսպիտալացվել է

Կրասնոդարում խոշոր ավտովթարի հետևանքով կա 5 զոհ. ևս 6 հոգի հոսպիտալացվել է

ՌԴ Կրասնոդարի երկրամասում այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտովթարը տեղի է ունեցել Տեմրյուկ-Կրասնոդար-Կրոպոտկին ավտոճանապարհին, որտեղ միմյանց են բախվել Opel Zafira և Hyundai Genesis մակնիշի ավտոմեքենաները:

Նշվում է, որ բախումն այնքան ուժգին է եղել, որ մեքենաները մասերի են բաժանվել: Վթարի հետևանքով 5 հոգի մահացել է, որից 2-ը՝ երեխա, 6 վիրավոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է: Բոլոր մահացածները գտնվել են Opel Zafira մակնիշի ավտոմեքենայում:

2019-08-14T09:44:00+04:00August 14 9:50|Աշխարհ, Պատահարներ|0 Comments