»»Մեգան Մարքլը և արքայազն Հարին նոր տիտղոսներ կստանան

Մեգան Մարքլը և արքայազն Հարին նոր տիտղոսներ կստանան

Զույգը շուտով կմեկնի Շոտլանդիա, որտեղ, ավանդույթի համաձայն, նրանց կանվանեն այս երկրի տարածքում տեղակայված կալվածքի պատվին:

Մեգան Մարքլը և արքայազն Հարին օգոստոսի երկրորդ կեսին նախատեսում են շրջագայության մեկնել Շոտլանդիա, որտեղ նրանք Եղիսաբեթ II-ից որպես նվեր կստանան Դամբարթոնի մոտակայքում գտնվող կալվածքը: Ազգային ավանդույթների համաձայն, նստավայրի հետ միասին ամուսինները նոր տիտղոսներ կստանան՝ Դամբարթոնի կոմս և կոմսուհի:

Շոտլանդիայում ընդունված է, որ արքայական ընտանիքի ներկայացուցիչներին անվանեն այդ երկրի տարածքում նրանց սեփականություն հանդիսացող կալվածքի անունով, գրում է Dni24-ը՝ հղում անելով բրիտանական լրատվամիջոցներին:

Հասարակական հիերարխիայում կոմսի տիտղոսն ավելի ցածր է դուքսի և մարկիզի տիտղոսներից, ուստի կարելի է ասել, որ Շատլանդիա ժամանելուն պես Մեգանի և Հարիի տիտղոսները «կիջեցվեն»: Այնուամենայնիվ, երբ նրանք վերադառնան հայրենիք, ամեն ինչ կվերադառնա իր տեղը, և ամուսիններին կդիմեն որպես Սասեքսի դուքսի և դքսուհու:

2019-08-12T23:38:09+04:00August 13 0:00|Աշխարհ|0 Comments