Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տարավ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի նկատմամբ Սենթ Լուիսի մրցաշարում (St. Louis Rapid & Blitz)։ Արագ շախմատի մրցաշարից հետո գրոսմայստերները երեք օր կմրցեն կայծակնային խաղում։

Բլիցի առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, իսկ երկրորդ պարտիայում սեւերով 82-րդ քայլում հաղթեց Մամեդյարովին, որին հաղթել էր նաեւ ռապիդի պարտիայում։