Նախօրեին ադրբեջանական կողմում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանը Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղից է: Նրա մասին գյուղացիները միայն դրական խոսքեր են ասում: Հարևանները երեկվանից ուշքի չեն գալիս, ասում են՝ տղան իրենց աչքի առաջ է մեծացել ու գոնե մեկ անգամ անշնորհք վարքով աչքի չի ընկել: Արայիկ Ղազարյանը սոցիալապես անապահով ընտանիքից է, յոթ ամիս առաջ էր մեկնել ծառայության: