»»»Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 29–ամյա վարորդը 05-ով բախվել է երկաթե պատնեշին և հայտնվել ձորակում. կան վիրավորներ

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 29–ամյա վարորդը 05-ով բախվել է երկաթե պատնեշին և հայտնվել ձորակում. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի բնակիչ, 29-ամյա Վասիլ Խ.-ն իր վարած ВАЗ 2105 մակնիշի 36 DV 368 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող երկաթյա պատնեշին և հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 30-ամյա Անուշ Բ.-ն, 3-ամյա Սիրանուշ Հ.-ն, 2-ամսական Բորիս Հ.-ն, 59-ամյա Սիլվա Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4 վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ:

2019-08-13T22:03:49+04:00August 13 22:03|Պատահարներ|0 Comments