Այս տարի հաստատել ենք 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, որոնք կիրականացվեն մարզերում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սուբվենցիոն ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ դրանք համաֆինանսավորվում են համայնքների եւ կառավարության կողմից:

Տվյալ դեպքում 12.9 միլիարդը տրամադրում է կառավարությունը, 10.3 միլիարդը համայնքները:

Այս ծրագրերի շրջանակներում.

— 234 կիլոմետր համայնքային փողոցներ կնորոգվեն կամ կբբարեկարվեն,

— 58 բնակավայրերում կիրականացվի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,

— 37 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն ոռոգման համակարգեր,

— 42 բնակավայրերում կիրականացվի մանկապարտեզների կառուցում կամ հիմնանորոգում,

— 58 բնակավայրերում կգործարկվեն էներգախնայող լուսավորության համակարգեր,

— 53 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն հասարակական նշանակության շենքեր,

— 15 բնակավայրերում կիրականացվեն գազամատակարարման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,

— 23 բնակավայրերում ձեռք կբերվեն հակակարկտային համակարգեր,

— 24 բնակավայրերերում կիրականացվեն պուրակների, հրապարակների, այգիների կառուցման կամ բարեկարգման աշխատանքներ»,- գրել է վարչապետը: