»»«Սանիթեքը» պատրաստ է 4 մլն դոլար ներդրում անել․ ընկերության տնօրեն

«Սանիթեքը» պատրաստ է 4 մլն դոլար ներդրում անել․ ընկերության տնօրեն

«Սանիթեք» ընկերության ներկայացուցիչներն այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեցին՝    «Սանիթեքն»  առանց Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագրի վերանայման չի կարող շարունակել աղբահանություն իրականացնել մայրաքաղաքում, քանի որ ընկերությունը հասել է մի իրավիճակի, որ  կորցրել է իր բոլոր ռեսուրսներն ու սարքավորումները։

«Իսկ ֆինանսական տեսանկյունից  պետք է ասել՝ անհնար է շարունակել գործունեությունն՝ առանց Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագրի վերանայման։ Նույն բյուջեով հնարավոր չէ  ծառայություններ կատուցել», – ասաց  ընկերության ներկայացուցիչը:

Հիշեցնենք՝  ընկերությունը Հայաստանում  գործում է 4.5 տարի: Սեփականատերերը Լիբանանից և Կանադայից են:

«Սանիթեքի» տնօրեն Նիկոլաս Էլ Թալիվը  ասուլիսի ընթացքում՝ տեսակապով ասաց՝  քաղաքապետարանին կարճաժամկետ եւ երկարաժամկետ առաջարկներ   է  ցանկանում ներկայացնել:

«Քանի որ քաղաքապետարանը ձեռք է բերել նոր աղբադույլեր եւ աղբամաններ, «Սանիթեքի» հետ ջանքերի մեկտեղումը վերջ կդնի այսօրվա վիճակինԼ Պետք չէ վատաբանել «Սանիթեքին»,- մանրամասնեց տնօրենը:

«Սանիթեքի» տնօրենն առաջարկեց քաղաքապետարանի հետ քննարկում սկսել եւ համատեղ լուծման գալ: Սա կարճաժամկետ լուծումն է:

Իսկ երկարաժամկետ լուծումն այն է, որ «Սանիթեքը» պատրաստ է 4 մլն դոլար ներդրում անել նոր աղբադույլեր, 500 աղբամաններ գնելու, աղբ հավաքող մեքենաների պարկը թարմացնելու, աղբի կառավարման ծրագրի, Նուբարաշենի աղբավայրի ենթակառուցվածքների զարգացման համար։

 

2019-08-02T13:32:50+04:00August 2 13:32|Հասարակություն|0 Comments