Դեռ հուլիսի 20-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջոււմ անդրադարձել էր Ալավերդու պղնձաձուլարանից կրճատված ավելի քան 200 աշխատակիցների՝ նոր աշխատանք գտնելու խնդրին։
«Ալավերդու պղնձաձուլական գործարանից կրճատված ավելի քան 200 աշխատակիցներից 50-ի աշխատատեղի խնդրի լուծման մասին տեղեկացրել էի ավելի վաղ։
 
Հարգելի քաղաքացիներ, Թեղուտ ՓԲԸ-ի տնօրենությունից տեղեկացա, որ նախնական ընտրությունը կատարվել է, վերոգրյալ 50 կրճատված աշխատակիցները երկուշաբթի օրվանից աշխատանքի հրավերի զանգեր կստանան։ Տվյալներն ու հեռախոսահամարներն ինձ մոտ կան։ Ես պարբերաբար կապ կպահպանեմ ձեզ հետ։
Գործազուրկ մնացած մյուս քաղաքացիների աշխատանքի հարցով ակտիվ աշխատում ենք», — նշել էր պատգամավերը։
 
Irakanum.am-ը դիմեց Արեն Մկրտչյանին, որպեսզի պարզի՝ մյուս քաղաքացիների համար նոր աշխատատեղեր գտնվե՞լ է։
 
Արեն Մկրտչյանը նախ նշեց՝ աշտատանքից ազատվածների ցանկն ուռճացված է։ Պատգամավորի խոսքով՝ ընդհանուր ծանոթներ են եղել, և պարզվել է, որ աշխատանքից ազատվածների ցուցակում կան մարդիկ, որոնք արեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանում չեն․ Ոմանք ՌԴ-ում են, ոմանք Երևանում, 3 հոգի էլ Իրաք է մեկնել։ Արեն Մկրտյանը նշեց՝ իր տեղեկություններով արդեն 20 մարդու անուն է հայտնաբերվել ցուցակում, որոնք վաղուց Հայաստանում չեն, բայց նրանց անունները հայտնվել է աշխատանքից ազատվածների ցուցակում։
 
«Որքան այդ ցուցակը մեծ է լինում, այնքան ավելի մեծ են լինում այդ դժգոհությունները։ Աշխատանքից ազատվածների ցուցակն ուռճացված է․ իհարկե, չեմ կարող ասել՝ դա արվել է նպատակադրված, թե ոչ։ Ես խոսել եմ Թեղուտի հանքի նոր սեփականատիրոջ հետ, խնդրել եմ հնարավորինս շատ աշխատատեղեր հատկացնել պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցներին։ Այս պահին 50 հոգու համար է աշխատանքի հարց լուծվել», — ասաց Արեն Մկրտչյանը՝ հավելելով՝ վերջիններս բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, իսկ այդպիսի մասնագետների և, առհասարակ, ՀՀ քաղաքացիների համար պետք է հնարավորինս լավ պայմաններ ստեղծել, որպեսզի վերջիններս շարունակել ապրել հայրենիքում և նրանց ունեցած պոտենցիալն օգտագործվի հայրենիքում։
 
«Մնացածների մասով՝ հենց հիմա Ալավերդիում նստած ենք, փորձում ենք տարբերակներ փնտրել, ելքեր գտնել՝ աշխատանքի հետ կապված։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ արդեն իսկ պայմանավորվել ենք․ պղնձաձուլական գործարանի ճակատագրի հետ կապված՝ պետք է մեր մարտավարությունը հասկանանք։ Ինչպես հայտնի է՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանը գրավադրված է Ռուսաստանյան ՎՏԲ բանկում՝ 380 մլն դոլար վարկի դիմաց, և բանկը պատրաստակամություն է հայտնել փոխանցել պղնձաձուլական գործարանը Կառավարությանը։
Դրանից հետո մենք պետք է հասկանանք․ եթե գնում ենք այդ քայլին, ապա մեր հաջորդ քայլը ո՞րն է լինելու, որպեսզի գործարանը շարունակի իր բնականոն գործունելությունը և միևնույն ժամանակ չաղտոտի քաղաքաը այնպիսի խայտառակ կերպով, ինչպես եղել է նախկինում», — ասաց Արեն Մկրտչյանը՝ հավելելով՝ 15 տարի շարունակ՝ թուլատրելի նորմերից շատ վնասակար նյութեր են արտանետվել, աղտոտել շրջակա միջավայրը․ ընդ որում, պատգամավորի ունեցած տեղեկություններով, 15 տարի շարունակ՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանում ստուգումներ չեն եղել։
 
Հիշեցնենք՝ իշխանափոխությունից հետո ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ իրականացրեց Ալավերդի քաղաքում: Նախկին կառավարությունները 5700 տոննա ծծմբային անհիդրիդի արտանետման թույլտվություն էին տվել օդային ճանապարհով, բայց տեսչական մարմինը պարզեց, որ արտանետվել է 38 հազար տոննա, այսինքն՝ թույլատրելիից մոտ 700 տոկոսից ավելի:
 
«Բազմաթիվ ալավերդցիներ պնդում են, որ դա կապված է եղել «Վալլեքս» խմբի ընկերությունների ղեկավար Վալերի Մեջլումյանի ու Սերժ Սարգսյանի մտերիմ, ընկերական հարաբերությունների հետ։ Ամեն դեպքում, դրանք քաղաքում շրջանառվող լուրեր են», — ասաց պատգամավոր Արեն Մկրտչյանը։
 
Վարջինս նշեց՝ Թեղուտի հանքը վերագործարկվելու է, առաջիկայում կլինի բացումը։
 
«1000 1500 աշխատատեղ կա Թեղուտի հանքում, և այս պահին 867 քաղաքացի արդեն իսկ աշխատում է այնտեղ», — ասաց պատգամավորը՝ հավելելով՝ այս աշխատատեղերի առկայությունն, իսկապես, շատ կարևոր է, քանի որ Թեղուտից, Շնողից, Ախթալայից, Հաղպատից բազմաթիվ քաղաքացիներ աշխատանքի են անցնում այս հանքում։
 
Պատգամավորը հիշեցրեց՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը ևս գրավադրված էր ՎՏԲ բանկում՝ 380 մլն վարկի դիմաց։
 
«Թողուտի հանքի դեպքում իրավիճակն այլ էր, բանկն ուզում է այն շահագործել, որտեսզի իր չստացված ելամուտը ետ վերցնի։ Քննարկում ենք ունեցել նոր սեփականատուների հետ։ Տեղեկացրել ենք, որ շատ աչալուրջ ենք լինելու։ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս շատ ուշադիր է լինելու, որպեսզի նախկինի նման բարձիթողի իրավիճակ չստեղծվի», — ասաց պատգամավոր Արեն Մկրտչյանը։
 
Պատգամավորի խոսքով՝ ոչ միայն Ալավերդիում, այլև Լոռվա մարզում սոցիալական վիճակը բավական ծանր է, քաղաքացիները զբաղվածության խնդիր ունեն․ հարկավոր է նոր աշխատատեղեր ստեղծել, ինչի ուղղությամբ, պատգամավորի հավաստիացմամբ, աշխատանքներ են տարվում։
«Բանակցություններ ենք վարում ներդրողների հետ։ Մենք էլ պետության կողմից պետք է աջակցություն տրամադրենք։ Եթե կլինեն համայնքապատկան շինություննոր, որոնք չեն շահագործվում, պայմանագրով անվճար կտրամադրենք, որպեսզի իրենք ներդրում անեն, աշխատատեղեր ստեղծվեն։ Մի խոսքով՝ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ», — եզրափակեց պատգամավոր Արեն Մկրտչյանը։