»»Ռուսաստանը դեմ է երկխոսությանը խոչընդոտելու համար Վրաստանում արեւմտամետ ԶԼՄ-ների կիրառմանը. Լավրով

Ռուսաստանը դեմ է երկխոսությանը խոչընդոտելու համար Վրաստանում արեւմտամետ ԶԼՄ-ների կիրառմանը. Լավրով

Ռուսաստանը դեմ է երկու երկրների երկխոսությանը խոչընդոտելու համար Վրաստանում արեւմտամետ ԶԼՄ-ների կիրառմանը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի թղթակցի հարցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լրագրողն ասել է, որ ներկայացնում է «վրացական արեւմտամետ անկախ հեռուստաալիքը»:

«Ես կարծում էի՝ դուք վրացամետ եք»,- նկատել է ռուս նախարարը:

«Վրաստանում վերջին իրադարձությունների կապակցությամբ մեր դիրքորոշումն արդեն հնչեցրել են նախագահը, ԱԳՆ-ը: Ոչինչ չունեմ ավելացնելու: Մենք ցանկանում ենք բարեկամական հարաբերություններ ունենալ վրացի ժողովրդի հետ: Եվ մեզ դուր չեն գալիս տարբեր ԶԼՄ-ներ կիրառելու փորձերը, այդ թվում՝ «անկախ արեւմտամետ» ԶԼՄ-ները, որոն խոչընդոտում են վրաց-ռուսական համագործակցությանը»,- նշել է Լավրովը:

2019-07-19T00:09:24+04:00July 19 0:09|Աշխարհ|Comments Off on Ռուսաստանը դեմ է երկխոսությանը խոչընդոտելու համար Վրաստանում արեւմտամետ ԶԼՄ-ների կիրառմանը. Լավրով