», Մամուլ»Հովհաննես Իգիթյանին կհեռացնեն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից. «Փաստ»

Հովհաննես Իգիթյանին կհեռացնեն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից. «Փաստ»

Ըստ «Փաստ»-ի խորհրդարանական աղբյուրների՝ ԱԺ արտաքին հարաբերու­թյունների հանձնաժողովի նախագահի տե­ղակալ Հովհաննես Իգիթյանին շուտով կհեռացնեն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրա­կության կազմից:

Որպես հեռացման պատ­ճառ մեր աղբյուրները նշում են մի քանիսը, նախ՝ նրա հարաբերությունները շատ լար­ված են հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ, երկրորդ՝ կարևոր պատ­ճառ են հանդիսացել ռուսական կողմի ճնշումներ՝ կապված Իգիթյանի հայտնի քվեարկության, իսկ ավելի ստույգ՝ չքվեարկության հետ, որի պարզաբանման համար այդպես էլ որևէ «հեքիաթ» չհորինվեց, թե ինչու էր նա բացակայել քվեարկությունից:

Եվ երրորդ նշվում է, որ Իգիթյանի աշխատան­քից իշխանությունները գոհ չեն, ավելին՝ նրա աշխատանքը սպասվածից ավելի թույլ է եղել և չի համապատասխանել ԵԽԽՎ-ում պատ­վիրակի պահանջներին: Դեռևս հնարավոր չեղավ ճշտել, թե ով կփոխարինի նրան, շրջանառվում են մի քանի անուններ:

2019-07-19T08:56:17+04:00July 19 8:56|Uncategorized @hy, Մամուլ|Comments Off on Հովհաննես Իգիթյանին կհեռացնեն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից. «Փաստ»