»»Ֆելիքս Ցոլակյանը կոչումներ է շնորհել ԱԻՆ 6 աշխատակցի, ևս 2-ը պաշտոնի բարձրացում է ստացել

Ֆելիքս Ցոլակյանը կոչումներ է շնորհել ԱԻՆ 6 աշխատակցի, ևս 2-ը պաշտոնի բարձրացում է ստացել

Հուլիսի 18-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախարարության համակարգի 6 աշխատակցի շնորհել է հերթական կոչումներ, երկու աշխատակիցներ ստացել են պաշտոնի բարձրացում:

Նախարարը շեշտել է, որ փրկարար ծառայողի համար շատ կարևոր է անհատական պատասխանատվության զգացումը, նվիրումը, փոխադարձ հարգանքը:

Ֆելիքս Ցոլակյանն առանձնապես կարևորել է ղեկավար պաշտոններում նշանակվող ծառայողների պատասխանատու վերաբերմունքը ենթակաների նկատմամբ:

Հանդիպման ավարտին նախարարը մաղթել է խաղաղ և անվտանգ աշխատանք, որ յուրաքանչյուրը պարտքի բարձր գիտակցումով վերաբերի իր առաքելությանը և ստանձնած պարտավորություններին:

2019-07-18T19:37:17+04:00July 18 19:56|Հասարակություն|Comments Off on Ֆելիքս Ցոլակյանը կոչումներ է շնորհել ԱԻՆ 6 աշխատակցի, ևս 2-ը պաշտոնի բարձրացում է ստացել