»»Վանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կա 15 այլազգի զոհ և 27 վիրավոր

Վանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կա 15 այլազգի զոհ և 27 վիրավոր

Վան քաղաքից մոտավորապես 65 կմ հեռավորության վրա գտնվող Օզալփ գավառում փախստականներ տեղափոխող միկրոավտոբուս է շրջվել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 15 զոհ և 27 վիրավոր:

Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, միկրոավտոբուսը դուրս է եկել վարորդի վերահսկողությունից և, պտույտներ գործելով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու գլորվել ձորը: Տեղեկությունների համաձայն՝ 15 այլազգի զոհերի թվում են նաև կանայք և երեխաներ:

2019-07-18T23:06:12+04:00July 18 23:06|Աշխարհ|Comments Off on Վանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կա 15 այլազգի զոհ և 27 վիրավոր