»»Հակոբ Արշակյանը Թեհրանում մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին

Հակոբ Արշակյանը Թեհրանում մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է:
Նախարար Հակոբ Արշակյանը Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ – Ջավադ Ազարի Ջահրոմիի հրավերով հուլիսի 17-19-ը Թեհրանում մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին, որի բացմանը ներկա է եղել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
Կոնֆերանսին մասնակցել են պատվիրակություններ Ռուսաստանից, Իրաքից, Ադրբեջանից, Թուրքիայից և մի շարք այլ երկրներից, ինչպես նաև միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Այցի ընթացքում նախարար Արշակյանը մասնակցել է իրանական ամենախոշոր  էլեկտրոնիկայի և համակարգչային տեխնիկայի «ELCOMP-2019» 25-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը։
«ELCOMP»-ը տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների ոլորտում իրանական շուկայի ամենախոշոր առևտրային և տեխնոլոգիական միջոցառումներից է, որին ամեն տարի մասնակցում են շուրջ 1500 ընկերություններ ավելի քան 20 երկրներից։
Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ – Ջավադ Ազարի Ջահրոմիի ուղեկցությամբ նախարար Արշակյանը՝ մի շարք այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ  շրջել է ցուցահանդեսի տաղավարներով։
Այցի շրջանակներում Իրանի գիտության և տեխնոլոգիայի գծով փոխնախագահ Սուրենա Սատտարին նախարար Արշակյանին, Իրաքի կապի նախարար Նաիմ Ալ-Ռուբայեին է ներկայացրել վերջին տարիներին իրանական ընկերությունների տեխնոլոգիական ձեռքբերումները։
Նախատեսվում է նաև նախարար Արշակյանի և Իրանի նախարար Ջահրոմիի երկկողմ հանդիպումը։
2019-07-18T20:07:09+04:00July 18 21:05|Հասարակություն|Comments Off on Հակոբ Արշակյանը Թեհրանում մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին