Անտառագողության հետ կապված հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 21 անձի, այդ թվում՝ պաշտոնական անձանց: Այս մասին քիչ առաջ Իջևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մարզպետարանում խորհրդակցությունից հետո։

Նա խոստացավ, որ բիզնեսի տերերը բացահայտվելու են։ «Տավուշի մարզը բացառիկ մարզ է իր անտառներով և մարզի համար դրանք կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան դրանք որպես փայտանյութ դիտելը»,-ասաց նա։

ԱԱԾ տնօրենը շեշտեց՝ երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ՝ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք։