»»Աշխատանքից ազատվել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գլխավոր տնօրենը

Աշխատանքից ազատվել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գլխավոր տնօրենը

Նիկա Գվարամիան ազատվել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գլխավոր տնօրենի պաշտոնից. նոր ղեկավար է դարձել գործարար Կիբար Խալվաշիի փաստաբանը`Պաատա Սալիան: Այս մասին հաղորդում է Sputnik Գրուզիան։

Ավելի վաղ տեղի էր ունեցել «Ռուսթավի 2»–ի սեփականատերերի փոփոխություն։ Այժմ հեռուստաընկերությունը պատկանում է Կիբար Խալվաշիին (60 տոկոս) և նրա ընկերությանը`«Պանորամա» ՍՊԸ–ին (40 տոկոս)։

Խալվաշին ասել է, որ «Ռուսթավի 2ը» կպահպանի խմբագրական քաղաքականությունը և բոլոր աշխատակիցները, բացի Գվարամիայից, կշարունակեն աշխատել։

2019-07-18T22:08:53+04:00July 18 22:08|Աշխարհ|Comments Off on Աշխատանքից ազատվել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գլխավոր տնօրենը