»»Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ «Իմ քայլը» հիմնադրամը կաջակցի «Իմ ուղի» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցմանը

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ «Իմ քայլը» հիմնադրամը կաջակցի «Իմ ուղի» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցմանը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 18-ին այցելել է «Իմ ուղի» ուսումնավերականգնողական կենտրոն, որտեղ ներկա դրությամբ հաճախում է աուտիզմ ունեցող 180 երեխա և երիտասարդ: Փոխտնօրեն Կարինե Հարությունյանի, ուսմասվարների և սաների ծնողների հետ Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնով, եղել դասասենյակներում ու ծանոթացել աուտիզմ ունեցող երեխաների առօրյային:

Վարչապետի տիկինն այցելել է նաև կենտրոնի նոր մասնաշենք, որի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախատեսվում է, որ նոր մասնաշենքի գործարկումից հետո, կենտրոնը հնարավորություն կունենա ավելի շատ թվով երեխաներ ընդունել: Շրջայցից հետո, Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել կենտրոնի աշխատակազմի և ծնողների հետ:

Հանդիպմանը ներկայացվել է կենտրոնի գործունեությունը, ծրագրերն ու խնդիրները: Մասնավորապես նշվել է, որ կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման համար ֆինանսական դժվարություններ կան, ինչին ի պատասխան Աննա Հակոբյանը նշել է, որ «Իմ քայլը» հիմնադրամը կաջակցի շինարարության ավարտի համար անհրաժեշտ գումարի հարցում:

2019-07-18T21:21:14+04:00July 18 21:21|Հասարակություն|Comments Off on Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ «Իմ քայլը» հիմնադրամը կաջակցի «Իմ ուղի» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցմանը