»»Դիահերձարանում մահացածի ներքին օրգանները տոպրակով տվել են հարազատին. «Ժողովուրդ»

Դիահերձարանում մահացածի ներքին օրգանները տոպրակով տվել են հարազատին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է.

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում վերջերս ուշագրավ դեպք է գրանցվել: Մասնավորապես,  օրաթերթին է դիմել այդ տարածաշրջանի բնակիչներից, որի դժգոհությունը կապված է Վարդենիսի դիահերձարանի հետ: Քաղաքացու՛ պատմելով՝ օրեր առաջ Վարդենիսում իր հարազատի դիակին դիահերձել են, իսկ ներքին օրգանները լցրել են տոպրակի մեջ ու տվել մահացածի հարազատին՝ ասելով՝ «տարեք հետը, կգցեք փոսի մեջ»:

Այս ահազանգի հետքերով  օրաթերթը խոսեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի դատական բժիշկ Արտաշես Խաչատրյանի հետ, որը հայտարարեց, որ դիահերձման ժամանակ մահացածի ներքին օրգաններն իր կողմից մշակվում և փակվում են մահացածի որովայնում:

«Տոպրակով ում են տվել, ինչ են արել, ես չհասկացա: Նման բան չի եղել իմ հետ, հաստատ չի եղել, դատաբժիշկը ևս եմ Վարդենիսում, դիահերձողը սանիտարն է: Ինքն իր գործն անում է, վերջում օրգանները լցվում են որովայնում, կարվում»,- բացատրեց դատական բժիշկը:

 

2019-07-17T08:37:02+04:00July 17 10:00|Մամուլ|Comments Off on Դիահերձարանում մահացածի ներքին օրգանները տոպրակով տվել են հարազատին. «Ժողովուրդ»