»»»Սպանություն Կոտայքի մարզում. Աբովյանի Թիվ 7 դպրոցի բակում հայտնաբերվել է 34-ամյա երիտասարդ տղայի դի՝ կողքին դանակ

Սպանություն Կոտայքի մարզում. Աբովյանի Թիվ 7 դպրոցի բակում հայտնաբերվել է 34-ամյա երիտասարդ տղայի դի՝ կողքին դանակ

Այսօր՝ հուլիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Թիվ 7 դպրոցի շենքի բակում տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը, նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանը:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները, ինչպես նաև պարզվում է սպանվածի ինքնությունը: Սպանվածի կողքին կա դանակ, արնանման հետքեր և հողաթափ: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի և Աբովյանի քննչական բաժնի պետ Ռ. Մկրտչյանի գլխավորությամբ: Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչականն խումբ: Ոստիանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պազրելու ուղղությամբ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հայտնաբերվել է նաև ինքնաձիգից արձակված 1 պարկուճ: Դեպքի վայրում հավաքվածներ ասում էին, որ սպանվածը 34-ամյա Վազգեն Գևորգյանն էր:

2019-07-16T00:02:28+04:00July 16 0:02|Պատահարներ|Comments Off on Սպանություն Կոտայքի մարզում. Աբովյանի Թիվ 7 դպրոցի բակում հայտնաբերվել է 34-ամյա երիտասարդ տղայի դի՝ կողքին դանակ