»»«Ես կանսերվա զակատ անող ե՞մ». Վլադիմիր Գասպարյանը՝ ապօրինի իրացված սիգի գործի մասին

«Ես կանսերվա զակատ անող ե՞մ». Վլադիմիր Գասպարյանը՝ ապօրինի իրացված սիգի գործի մասին

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հերքում է իր առնչությունը արգելված որսի պայմաններում Սևանա լճից ձեռք բերված սիգ ձկնատեսակի իրացման փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործի հետ։ Այս մասին գրում է News.am-ը։

«Բացարձակապես որևէ առնչություն չունեմ այդ քրեական գործի հետ։ Ճիշտ են արել, որ հարուցել են, ես եմ ուզում, որ հարուցեն, հասկանան` ինչ է լինում, արդյունքները կլինեն, կիմանանք»,– ասաց նա։

Հարցին, թե ինչ առնչություն ունի նա պահածոյացված սիգ արտադրող «Գալիլիա» ՍՊԸ-ի հետ, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. ««Գալիլիա» ՍՊԸ-ի սեփականատերն իմ զոքանչն է, սակայն ընկերության արտադրամասում ուրիշ տնօրեն է աշխատել, մենք ի՞նչ կապ ունենք, ես կանսերվա զակատ անող ե՞մ։ Դա զոքանչիս անունով ձևակերպված տարածք է, որը վարձակալական հիմքունքներով  տրված է մարդկանց, որոնք աշխատում են։ Ուղղակի երևի մտածում են՝ Գասպարյանը կանսերվա փակող է, նման նյութ են հրապարակել»։

Ավելի վաղ  fip.am կայքն իր «Սևանի սիգը՝ դեպի Ռուսաստան ու ԱՄՆ. ովքե՞ր են զբաղվում արգելված բիզնեսով»  տեղեկություններ էր հրապարակել պահածոյացված սիգ արտադրող ընկերություններից «Գալիլիա» ՍՊԸ-ի մասին՝ հայտնելով այդ ընկերության հետ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի առնչության մասին։ Կայքը գրել էր, որ «Գալիլիայի» արտադրած պահածոյացված սիգն արտահանվում է ԱՄՆ։ 2014-2017 թթ. «Գալիլիա» ՍՊԸ-ի տնօրենն է եղել Վահե Գուլանյանը։ Նա ներկայում «Սևան ազգային պարկի» տնօրենն է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում։

2019-07-16T23:14:23+04:00July 16 23:14|Իրավական|Comments Off on «Ես կանսերվա զակատ անող ե՞մ». Վլադիմիր Գասպարյանը՝ ապօրինի իրացված սիգի գործի մասին