»»Հիմնադրամները ստեղծվել են ամուսնուս նախաձեռնությամբ, ըստ էության, ինքն է այդ հիմնադրամները ստեղծող. Աննա Հակոբյան

Հիմնադրամները ստեղծվել են ամուսնուս նախաձեռնությամբ, ըստ էության, ինքն է այդ հիմնադրամները ստեղծող. Աննա Հակոբյան

«Հիմնադրամները ստեղծվել են ամուսնուս նախաձեռնությամբ, ըստ էության, ինքն է այդ հիմնադրամները ստեղծողը: Հիմնադրամները պետության հետ սերտորեն համագործակցություն ունեն տարբեր նախագծերով»:

Այս մասին այսօր՝ Առաջին ալիքի «Լուրեր 60 րոպե» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձունրի խորհրդի նախագհ Աննա Հակոբյանը՝ շարունակելով.

«Չի կարող լինել այլ ռազմավարություն, մենք չենք կարող գործել այլ դաշտում: Երբ 1 տարի առաջ ազդարարեցինք «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործունեության սկիզբը, ես այն ժամանակ ասեցի, որ մենք ստեղծվում ենք, որ կարողանանք լրացնել այն բացերը, որոնք պետությունը դեռեւս չի կարողանում լրացնել: Մենք մեր կարեցածի չափով փորձում ենք օգնել պետությանը եւ համոզված եմ, որ ամեն տարի մենք մի կետ կջնջենք, որովհետեւ պետությունը կկարողանա  լրացնել այդ կետերը, բայց մեր ռեսուրսների համար միշտ էլ գործ կգտնվի»:

Աննա Հակոբյանը նաեւ նշեց, որ իրենք օգնում են անհատներին, բայց համակարգված ճանապարհով, դա իրենց որդեգրած սկզբունքն է, քանի որ չեն ուզում ուղղակի բարեգործություն անել:  Իրենք օգնում են անհատներին կամ կազմակերպություններին, ստեղծում են զաևգացման տարբեր հնարավորություններ:

 

2019-07-16T00:00:14+04:00July 15 23:50|Հասարակություն|Comments Off on Հիմնադրամները ստեղծվել են ամուսնուս նախաձեռնությամբ, ըստ էության, ինքն է այդ հիմնադրամները ստեղծող. Աննա Հակոբյան