Համացանցում լուսանկար է հայտնվել գերմանական Բադեն-Բադեն հանգստավայրից, որտեղ Սերժ Սարգսյանն է՝ դեղին լողազգեստով։ 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Hraparak.am-ին ասաց, որ դա հին նկար է։ «Դա ակնհայտ է դառնում նաև նկարի վրա երևացող անվտանգության ծառայության աշխատակիցների լուսանկարներից, նրանք վաղուց այլևս Սերժ Սարգսյանի հետ ծառայություն չեն իրականացնում»։

Ըստ Աշոտյանի՝ այդ ապատեղեկատվության հեղինակները յուրահատուկ հակաքարոզչություն են իրականացնում իրենց դեմ։