», Տեսանյութեր»Լոռու մարզում հսկայական քարեր են թափվել ճանապարհի վրա, մի քանի մեքենա խիստ վնասվել է․ կա զոհ

Լոռու մարզում հսկայական քարեր են թափվել ճանապարհի վրա, մի քանի մեքենա խիստ վնասվել է․ կա զոհ

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 13:56-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում, կան տուժածներ, վնասվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ կա զոհ։

Հրապարակված տեսանյութի կադրերից երեւում է, որ մի քանի մեքենա, հատկապես «Գազելը», խիստ վնասվել են։

Նախարարությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: