»»»Արտակարգ դեպք Արարատի մարզում. Վերին Արտաշատ գյուղի գազալցակայանի պոմպակայանում պայթյուն է տեղի ունեցել

Արտակարգ դեպք Արարատի մարզում. Վերին Արտաշատ գյուղի գազալցակայանի պոմպակայանում պայթյուն է տեղի ունեցել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հուլիսի 14-ին, Արարատի մարզում տեղի ունեցած պայթյուն-վթարի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00։10-ի սահմաններում Վերին Արտաշատ գյուղի Արարատյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վահանյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ նշված գազալցակայանի պոմպակայանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն զազալցակայանին պատճառվել է նյութական վնաս։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գազալցակայանը պատկանում է «Գազգոսֆերա» ՍՊԸ-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

2019-07-14T15:16:19+04:00July 14 15:16|Պատահարներ|Comments Off on Արտակարգ դեպք Արարատի մարզում. Վերին Արտաշատ գյուղի գազալցակայանի պոմպակայանում պայթյուն է տեղի ունեցել