», Պատահարներ»Ռուսաստանում ավտովթարի հետևանքով 10 մարդ է զոհվել, որից 7-ը՝ երեխա

Ռուսաստանում ավտովթարի հետևանքով 10 մարդ է զոհվել, որից 7-ը՝ երեխա

ՌԴ Տիվա Հանրապետությունում խափանված շարժիչի պատճառով 2 ընտանիքի տեղափոխող УАЗ մակնիշի մեքենան հայտնվել է Ակ գետում, ինչի հետևանքով 10 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ ուժեղ հոսանքի հետևանքով մեքենան կողաշրջվել է: Մեքենայում 12 մարդ է եղել, որոնցից 9-ը մահացել է, այդ թվում՝ 7 երեխա։ Ողջ է մնացել երկու տղամարդ։ Մի կնոջ գետի հոսանքը քշել է, նրա մարմինը դեռևս չի հայտնաբերվել: Դեպքի առնչությամբ հետաքննությունը վերահսկողության տակ է վերցրել քննչական կոմիտեի կենտրոնական ապարատը։

2019-07-13T13:38:43+04:00July 13 13:38|Աշխարհ, Պատահարներ|Comments Off on Ռուսաստանում ավտովթարի հետևանքով 10 մարդ է զոհվել, որից 7-ը՝ երեխա