»»Բնակիչները սպառնում են ինքնահրկիզվել․ ի՞նչ է կատարվում Աղբյուր Սերոբ 11/2 հասցեում (տեսանյութ)

Բնակիչները սպառնում են ինքնահրկիզվել․ ի՞նչ է կատարվում Աղբյուր Սերոբ 11/2 հասցեում (տեսանյութ)

 

Երևանի ավագանու   «Լույս»  խմբակցության  անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է հրապարակել՝  նշելով՝ «Ոստիկանության աշխատակիցները թքած ունեն օրենքի վրա»։

Թեհմինա Վարդանյանը հավելել է՝   ոստիկանությունն անօրինական գործողություններ է իրականացնում Աղբյուր Սերոբ 11/2 հասցեում։ Դեպքի վայրում է  նաև Երևանի ավագանու  «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։

Irakanum.am-ի հետ զրույցում  Անի Խաչատրյանը պատմեց՝ ոստիկանները փորձում են դուռը  հատուկ գործիքի միջոցով բացել, որպեսզի վտարում իրականացնեն։ Անի Խաչատրյանը նշեց՝  Աղբյուր Սերոբ 11/2 բնակվող քաղաքացիները   կտակի հետ կապված՝  դատական  որոշումների  են  բախվել  ու կանգել նմանատիպ իրավիճակի առաջ։

«Սա հենց այն վեթինգն է, որը շահարկվում է, այն վեթինգն է, որը իրականացնում է իշխանությունը։ Հարկադիրից որոշում չկա, որ վտարում իրականացվի․ Կառավարության ինչ-որ որոշման, կետի հիման վրա ոստիկանությունը  ուզում է վտարել բնակարանից մի ընտանիքի, որտեղ  մանկահասակ երեխաներ կան՝   20  օրական   և 7 տարեկան երեխաներ։

Դատարանը վարույթ է ընդունել հայցը, որ ոստիկանության գործողությունները  կասեցվեն, մինչև դատական մյուս  պրոցեսներն էլ  ավարտվեն», –  ասաց  Անի Խաչատրյանը ՝ նշելով՝ ոստիկանությոունը թքած ունի դատարանի՝ վարույթ ընդունած փաստաթղթի վրա ու այս պահին փորձում է դուռը կոտրել, որ վերը նշված հասցեի բնակիչներին վտարի։

Անի Խատատրյանը նշեց՝  ինքը հյուր է գնացել այդ ընտանիքին և  տեսել այս   միջադեպը։

«Ոստիկանները քաշում-քաշքշում էին, լայվում էլ կարող եք տեսնեմ, չէին թողնում, որ մենք իջնենք, գնանք այնտեղ, որտեղ ուզում ենք։ Հենց հիմա իմ մատը վնասված է», –  ասաց անի Խաչատրյանը, որը հենց այս պահին գտնվում է դեպքի վայրում։

Հավելենք, որ ուղիղ եթերում քիչ առաջ Թեհմինա Վարդանյանը նշեց՝   վերոնշյալ հասցեի բնակիչները   սպառնում են՝  ինքնահրկիզվելու են, եթե ոստիկանները չդադարեցնեն իրենց գործողությունները։

https://www.facebook.com/teimina.vardanyan/videos/2379863895437400/

 

2019-07-13T23:30:10+04:00July 13 15:09|Տեսանյութեր|Comments Off on Բնակիչները սպառնում են ինքնահրկիզվել․ ի՞նչ է կատարվում Աղբյուր Սերոբ 11/2 հասցեում (տեսանյութ)