»»Տղամարդն ինքն էր իրեն կրակել. մանրամասներ «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ հնչած կրակոցների դեպքից

Տղամարդն ինքն էր իրեն կրակել. մանրամասներ «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ հնչած կրակոցների դեպքից

Հուլիսի 11-ին՝ ժամը 12:35-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակիչ 46-ամյա մի տղամարդ։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը ինքն է իրեն հրազենային վնասվածք պատճառել։

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Բրյուսովի փողոցում գտնվող բնակարաններից մեկում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է հրազեն, որով, ըստ նախնական տվյալների՝ տղամարդը կրակել է իրեն։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

2019-07-12T00:39:54+04:00July 12 0:39|Իրավական|Comments Off on Տղամարդն ինքն էր իրեն կրակել. մանրամասներ «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ հնչած կրակոցների դեպքից