»»Պուտինը և Զելենսկին առաջին հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակն Ուկրաինայի հարավ-արևելքում

Պուտինը և Զելենսկին առաջին հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակն Ուկրաինայի հարավ-արևելքում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հեռախոսազրույցը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ:

«Կողմերը քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի կարգավորումն ու երկու կողմերի անձանց վերադարձի ուղղությամբ համատեղ աշխատանքը: Պայմանավորվել են փորձագետների մակարդակով շարունակել աշխատանքները; Ինչպես նաև՝ կողմերը քննարկել են նորմանդական ձևաչափով շփումների շարունակման հնարավորությունը»,- հայտնել է Պեսկովը:

2019-07-11T21:08:21+04:00July 11 21:08|Աշխարհ|0 Comments