»»Նախշուն Տավարացյանի երդման ժամանակ Դավիթ Բալայանը դուրս է եկել

Նախշուն Տավարացյանի երդման ժամանակ Դավիթ Բալայանը դուրս է եկել

Ես հավաքել եմ 70 ձայն. ինձ չվստահեց դատավորների ժողովը, թե ինչու՝ չեմ կարող ասել, իմ մեջ պետք է փնտրեմ: Այս մասին ԲԴԽ նորընտիր անդամների ընտրությունից հետո ասաց 70 ձայն հավաքած դատավոր Դավիթ Բալայանը:

Դավիթ Բալայանը հայտնեց, Նախշուն Տավարացյանի որոշումը բացասական է ընդունում:

«Ես գտնում եմ, որ դատավորը, որը ընտրվել էր ԲԴԽ-ի անդամ, պարտավոր էր երդվել. հրաժարվելով ստանձնել իր պարտականությունը՝ նա անորոշության մեջ էր թողել դատական համակարգին: Այսինքն՝ կարող է այսօր մեկը ընտրվեր, եւ տիկին Տավարացյանը ասեր՝ ես կերդվեմ 3 տարի հետո: Այդպիսի կազուս չի կարող լինել»,- ասաց դատավոր Բալայանը՝ հավելելով, որ Տավարացյանի երդման ժամանակ ինքը դուրս է եկել դահլիճից:

 

2019-07-11T23:41:44+04:00July 11 23:41|Իրավական|Comments Off on Նախշուն Տավարացյանի երդման ժամանակ Դավիթ Բալայանը դուրս է եկել