», Պատահարներ»Ահաբեկչական պայթյուն՝ սիրիական Ղամիշլի հայաշատ թաղամասում. կա 11 վիրավոր

Ահաբեկչական պայթյուն՝ սիրիական Ղամիշլի հայաշատ թաղամասում. կա 11 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 18.00–ին ականապատված մեքենա է պայթել սիրիական Ղամիշլի թաղամասում: Այս մասին հայտնում է KANTSASAR թերթը:

Ականապատված մեքենա է կանգնել Սիրիայի օրթոդոքս համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու դիմաց եւ վայրկյաններ անց մեքենան պայթել է։ Կա 11 վիրավոր, ինչպես նաեւ առկա են նյութական վնասներ:

Հիշեցնենք, որ նույն թաղամասում են գտնվում հայկական Ս. Հակոբ եկեղեցին, Ազգային առաջնորդարանը, Ազգ. Միացյալ միջնակարգ վարժարանը եւ Գարակյոզյան հաստատությունը, որոնք թեթեւ վնասներ են կրել:

2019-07-11T23:32:03+04:00July 11 23:32|Աշխարհ, Պատահարներ|Comments Off on Ահաբեկչական պայթյուն՝ սիրիական Ղամիշլի հայաշատ թաղամասում. կա 11 վիրավոր