»»Ռուս-վրացական սահմանային անցակետում հայ վարորդների են ծեծել

Ռուս-վրացական սահմանային անցակետում հայ վարորդների են ծեծել

Հայտնում ենք, որ ռուս-վրացական սահմանային անցակետին մոտ գտնվող Ստեփանծմինդա գյուղի մոտակայքում անհայտ անձինք կենցաղային հողի վրա վեճ են ունեցել ցորեն տեղափոխող ՀՀ քաղաքացի երկու վարորդների հետ և հարվածներ հասցրել նրանց, ինչպես նաև վնասել բեռնատարները։

Վարորդներից մեկը ստացել է ձեռքի կոտրվածք, նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և նա տեղափոխվել է Հայաստան։ Նրա վարած բեռնատարը ևս արդեն Հայաստանում է։ Մյուս վարորդը դեպքից հետո ինքնուրույն է վարել իր բեռնատարը և այժմ ևս հատել է վրաց-հայկական սահմանը։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը վերոնշյալ միջադեպի առնչությամբ կապ է հաստատել Վրաստանի իրավապահ մարմինների և ԱԳՆ հետ, որոնք հավաստիացրել են, որ արարքին կտրվի իրավական գնահատական և մեղավորները կպատժվեն։

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն

 

2019-07-10T20:38:30+04:00July 10 20:38|Հասարակություն|0 Comments