»»Աղվան Հովսեփյանը հարցաքննվել է

Աղվան Հովսեփյանը հարցաքննվել է

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով  Մարտի մեկի գործով օրերս հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն Հովսեփյանի հարցաքննությունը տեւել է մի քանի ժամ։

Նշենք, որ 2008թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Աղվան Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազն էր և հենց նրա ենթակայությամբ էր գործում այն քննչական խումբը, որը զբաղվում էր տասը զոհերի մահվան հանգամանքների ու գործի մանրամասների բացահայտումով։

Նույն քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին մեղադրանք է առաջադրված փորձաքննության արդյունքները կեղծելու համար։

Irakanum.am

2019-07-09T14:04:02+04:00July 9 14:04|Իրավական|3 Comments