», Ֆոտոշարք»Հայազգի բռնցքամարտիկի հերթական հաղթանակը․ վճարել տուգանք՝ հայկական դրոշը բարձրացնելու համար

Հայազգի բռնցքամարտիկի հերթական հաղթանակը․ վճարել տուգանք՝ հայկական դրոշը բարձրացնելու համար

Հայազգի բռնցքամարտիկ Տիգրան Բարեղամյանը, ով առավել հայտնի է Տիգրան Բարեղամ անուն ազգանունով հերթական հաղթանակն է տարել։ Այս անգամ հայ մարզիկը հաղթել է Ուկրաինան ներկայացնող Վալիդ Բրոքիսիին։ Հայազգի բռնցքամարտիկը չնայած ապրում եւ հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո, սակայն Irakanum.am-ի հետ զրույցում նշեց, որ բոլոր հաղթանակներից հետո բարձրացնում է նաեւ հայկական դրոշը։ Տիգրան Բարեղամյանը բռնցքամարտով զբաղվում է  2004 թվականից։

«2004 թվականից սիրողական բռնցքամարտով եմ զբաղվում, իսկ ահա 2015-ից՝ պրոֆեսիոնալ՝ Գերմանիայում։ Վեց մենամարտ ունեմ հաղթած, որեւէ պարտություն չունեմ։ Վերջի մենամարտս, որը դարձյալ հաղթեցի ուկրաինացի մարզիկի հետ էր։ Նա հարյուր մենամարտ էր ունեցել, եւ բոլորն էլ հաղթել է՝ եւ սիրողական եւ պրոֆեսիոնալ մակարդակում։ Տեխնիկական նոկաուտով հաղթել եմ, երեք ռաունդ տեւեց եւ հաղթանակը ինձ շնորհվեց»,- պատմեց Տիգրանը։

Հայ բռնցքամարտիկը պատրաստվում է սեպտեմբերին կայանալիք Գերմանիայի բաց առաջնությանը։ Տիգրան Բարեղամյանը նշում է, որ վստահ է իր ուժերին եւ հերթական հաղթանակը կտոնի։  Հայ մարզիկն ասաց, որ հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո, եւ տուգանքներ են նախատեսված, եթե բարձրացնում է հայկական դրոշը։ «Բայց ես այսպես ասած ոտնահարելով այդ օրենքը, եւ վճարելով այդ տուգանքները բարձրացնում են նաեւ մեր երկրի դրոշը, որովհետեւ դա ինձ համար ամենակարևոր արժեքն է»,- ասաց բռնցքամարտիկը։ Նա նաեւ նշեց, որ ունի հստակ որոշում հաջորդ տարի վերադառնալ Հայաստան եւ իր կարողությունները դնել հանուն Հայաստան պետության զարգացման։ «Ես ապրում եմ Գերմանիայում, բայց ամեն օր հետեւում եմ բոլոր իրադարձություններին, այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանում»,- ասաց նա, հավելելով, որ նպատակ ունի Հայաստան վերադառնալուն պես սեփական աշխատատեղը բացի երկրում։

Սեփական հաջողությունների համար Տիգրան Բարեղամյանը շնորհակալ է նախ եւ առաջ Աստծուն։ «Ես հպարտ եմ, որ քրիստոնյա եմ, որ ես հավատքի մեջ գտնվող մարդ եմ, եւ այդ հավատի շնորհիվ է, որ բոլոր այս հաջողությունները ես գրանցում եմ իմ կյանքում»,- եզրափակեց հայ բռնցքամարտիկը։

Irakanum.am

 

2019-07-02T17:38:51+04:00July 2 17:38|Սպորտ, Ֆոտոշարք|Comments Off on Հայազգի բռնցքամարտիկի հերթական հաղթանակը․ վճարել տուգանք՝ հայկական դրոշը բարձրացնելու համար