»»»Քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն

Քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն

Հունիսի 30-ին, ժամը 12:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մազմանյան փողոցի 10/1 շենքի բնակարաններից մեկի բնակչին անհրաժեշտ է հոգեբանի խորհրդատվություն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ Ն.Ս.-ն (ծնված 2000 թ.) փորձում է վնասել իրեն. գտնվում է ծանր հուզական վիճակում:

Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը քաղաքացի Ն.Ս.-ի հետ անցկացրել է հոգեբանական զրույց, ինչի արդյունքում քաղաքացին ցանկացել է հոսպիտալացվել: Վերջինս հոսպիտալացվել է Մուրացանի ԲԿ:

2019-06-30T17:36:54+04:00June 30 17:59|Պատահարներ|Comments Off on Քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն