Հունիսի 29-ին, ժամը 10:44-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 10:42-ին Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արփի բնակավայրի 2-րդ փողոցի թիվ 6/2 տան (սեփականատեր՝ Ա.Խ.) բակում արջը վնասել է 4 ճագարի, հավի 7 ճտի, 5 բադի:

Բացի այս՝ հունիսի 28-ին, ժամը 23:39-ին «911» ծառայությանը ահազանգել են, որ ժամը 23:20-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Արենի համայնքի 2-րդ փողոցի տներից մեկի բակում արջը վնասել է 5 ճագարի:

Ստացված տեղեկությունները փոխանցվել են մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի պետական տեսչության պետին և Արենի համայնքի ղեկավարին: