«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ում քննվող Մետրոպոլիտենի գործով առաջիկայում նոր դրվագներով բացահայտումներ կլինեն: Մասնավորապես խոսքը վերաբերում է Մետրոպոլիտենի արդեն նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի որդու չարաշահումներին:

Մեզ հասած տեղեկություններով՝ այդ չարաշահումների մի դրվագը վերաբերում է մետրոյի անցումների կրպակների տարածքներին: Յայլոյանն այդ տարածքները կոպեկներով վարձակալության է տվել իր որդու ֆիրմային: Վերջինս էլ իր հերթին կրպակների տարածքները ենթավարձակալության է տվել այլ տնտեսվարողների, բայց արդեն շուկայական գներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում