«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, ինչպես հայտնի է, նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված:

Դատավորների ընդհանուր ժողովը, որը հուլիսի 11-ին արտահերթ նիստ է հրավիրել և այդ նիստում պետք է ԲԴԽ 3 անդամ առաջադրի ու ընտրի, քննարկելու է նաև խնդրո առարկա նամակը։

Իշխանության շրջանում կասկած չունեն, որ Դատավորների ընդհանուր ժողովը հայտարարությամբ կաջակցի Վահե Գրիգորյանի՝ ՍԴ-ում ճգնաժամի մասին հայտարարությանը, քանի որ իշխանությունն այդ ուղղությամբ ձեռքերը ծալած չի նստում։

Աշխատում են ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող իրավասու բոլոր մարմինների հետ կոնսենսուս հաստատելու ուղղությամբ, որ լուծումը լինի նոր ՍԴ դատավորների ընտրությունը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: