Հունիսի 24-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, թե ԱԻՆ «911» ծառայություն զանգահարած տղամարդը հայտնել է, որ Ամիրյան փողոցում մի մարդ դանակահարել է իրեն:

Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 20.40-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 19-ամյա մի երիտասարդ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին երիտասարդը հայտնել է, որ ժամը 19.20-ի սահմաններում Ամիրյան փողոցում անծանոթ երկու անձանց հետ վիճաբանության ժամանակ նրանցից մեկը դանակով հարվածել է իր ուսին՝ պատճառելով վնասվածք:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացուն դանակով հարվածել է Երեւանի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդ, որը տարված բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 27-ին, ժամը 10.30-ին, ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: