Նվազագույն աշխատավարձը սահմանում եք դուք եւ ոչ Կառավարություն:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նա, մասնավորապես, գրել է. «Ազգային Ժողովի սիրելի պատգամավորներ,

1. Նվազագույն աշխատավարձը սահմանում եք դուք եւ ոչ Կառավարությունը: Երբ դուք գրում եք «կառավարությունը որոշեց», դուք դրանով իսկ նսեմացնում եք պետությունում որոշումների կայացման ձեր իսկ դերը:

2. Նախագծի հեղինակը ձեր իսկ գործընկերներ Բաբկեն Թունյանն ու Վարազդատ Կարապետյանն են, եւ քանի դեռ իրենք չորոշեն նախագծում 63 հազարը դարձնել 68, դուք չեք կարող պնդել, որ նվազագույնը կդառնա 68 հազար: Նախագծում փոփոխություն կարող է իրականացնել միայն դրա հեղինակը եւ ուստի կառավարության կարծիքի վրա հիմնվելով մի նսեմացրեք հեղինակ-պատգամավորների դերը:

3. Լավ կանեիք ձեր ՖԲ էջերը իրարից ինչ-որ բաներ copy-paste անելու փոխարեն օգտագործեիք կոնկրետ երեւույթների ու նախագծերի մասին ձեր դիրքորոշումն արտահայտելու համար:

Մի նսեմացրեք ձեր հրապարակային խոսքի արժեքը»: