»»Ռ․ Բադասյանը՝ Քոչարյանի գործով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել-չհարուցելու մասին

Ռ․ Բադասյանը՝ Քոչարյանի գործով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել-չհարուցելու մասին

 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Կառավարությունում  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝    իր կարծիքով  Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի վարքագիծը նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար Բարձրագույն ֆդատական խորհրդին դիմելու հիմք չէ։

Կարգապահական վարույթի հետ կապված կարծիքները առաջ քաշվեցին   այն բանից հետո, երբ վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով քննության ժամանակ դատավոր Արմեն Դանիելյանը թույլ չտվեց պաշտպանական կողմին ներկայացնել առարկություն դատախազության և տուժողների միջնորդությունների առնչությամբ։

«Դատավորին պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ են Դատական օրենսգրքով սահմանված առիթներ։ Ձեր նկարագրած իրավիճակում ես որևէ հիմք չեմ տեսնում կարգապահական վարույթ սկսելու համար», –   ասաց  նախարարը։

2019-06-27T15:33:47+04:00June 27 15:33|Իրավական|Comments Off on Ռ․ Բադասյանը՝ Քոչարյանի գործով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել-չհարուցելու մասին