»»Ոստիկանության պարզաբանումը՝ ինքնասպանության փորձ կատարել ցանկացող տղամարդու հայտարարության վերաբերյալ

Ոստիկանության պարզաբանումը՝ ինքնասպանության փորձ կատարել ցանկացող տղամարդու հայտարարության վերաբերյալ

26.06.2019 թ.-ին լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ Դավիթաշենի կամրջի վրա. 36-ամյա տղամարդը ինքնավնասում է կատարել, փորձել է ինքնասպանություն գործել, մեկնած օպերատիվ խմբին նա հայտարարել է, որ պատճառը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերն է։ Պարզվել է, որ ինքնասպանության փորձ կատարողը Արթուր Սմբատյանն է, ով հրապարակավ բողոքում էր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներից մեկի գործողություններից։
Իրականում՝ «Հետախուզում 2019» ամենամյա օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակում, հունիսի 15-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ժամը 10.00-ին, Երևանի Նորագավիթի 9-րդ փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու, գործածելու և իրացնելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել նախկինում 9 անգամ դատված՝ որից 4-ը թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար, Արթուր Սմբատյանին, (21.03. 2013թ. դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-268 հոդ. 2 մասի 2-րդ կետով, 67.1 հոդ., 7 տարի 11 ամիս ազատազրկման, 09.11.2018թ. կիրառվել է 01.11. 2018 համաներումը), իր կողմից վարած «ՎԱԶ-2109» ավտոմեքենայով, որի զննության ընթացքում վերջինս սրահից ներկայացրել է 11.2 գ կշռով դեղնականաչավուն զանգված, իսկ սրահի պահոցի տակից Ա.Սմբատյանը ներկայացրել է 2 պոլիէթիլենային փաթեթով 4 հատ ամբողջական, 1 հատ 1/4 չափի դեղահաբեր և հայտնել, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն:
Նշանակվել է դատաքիմիական և տոկսիկոքիմիական փորձաքննություններ:
Ա.Սմբատյանը բաց է թողնվել:
Փորձաքննության եզրակացությամբ հայտնաբերվածը հանդիսանում է 10.63 գրամ «Մարիխուանա» և 0.049 գրամ «Մեթադոն» տեսակի թմրամիջոց։
Փաստի առթիվ 26.06.2019 թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասի և 268 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։
Հավելենք նաև, որ հունիսի 25-ին, ժամը 12.00-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները զեկուցագիր են ներկայացրել, որ նույն օրը ժամը 11.40-ին, «Դավիթաշեն» կամրջի մոտ նկատել են մի տղամարդու, ով անցնելով արգելապատնեշը փորձել է կամրջից ցած նետվել, որը կանխվել է իրենց կողմից և նշված անձին ներկայացրել են բաժին։ Պարզվել է, որ նա հանդիսանում է նույն Արթուր Սմբատյանը, ով հայտնել է, որ անձնական խնդիրների պատճառով փորձել է ինքնասպանություն գործել՝ կամրջից ցած նետվելու միջոցով:
Ինքնասպանության փորձերի դեպքերով նախապատրաստվում են նյութեր։

2019-06-27T14:56:08+04:00June 27 14:36|Իրավական|Comments Off on Ոստիկանության պարզաբանումը՝ ինքնասպանության փորձ կատարել ցանկացող տղամարդու հայտարարության վերաբերյալ