Հունիսի 26-ին, ժամը 21.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 53-ամյա մի տղամարդ:

Մեկնած ոստիկաններին նա հաղորդում է տվել, որ ժամը 20.30-ի սահմաններում իր 43-ամյա ծանոթը Հրազդանի Երևանյան փողոցի՝ իրեն պատկանող կոշկակարի կրպակում անհիմն վիճաբանել է և դանակով մեկ անգամ հարվածել թիկունքին:

Ծանոթը հրավիրվել է բաժին և տվել բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: