»»Հնդկաստանում տեղումների հետևանքով 30 մարդ է մահացել

Հնդկաստանում տեղումների հետևանքով 30 մարդ է մահացել

 

Հնդկաստանի արևելքում գտնվող Բիհար նահանգում  մեկ օրում տեղացած   անձրևների և ամպրոպի հետևանքով 30 մարդ է մահացել, տասնյակ քաղաքացիներ տուժել են, հայտնում են տեղի իշխանությունները:

Այդ տվյալների համաձայն՝  շրջանը գրաված անբարենպաստ եղանակը հանգեցրել է մուսոնային անձրևների: Ավանդաբար՝ անձրևները նահանգում տևում են հունիսից սեպտեմբեր: Մինչ այդ Բիհարում անոմալ տապեր էին, որոնք վերջին շաբաթում խլել էին տասնյակ մարդկանց կյանքեր:

2019-06-27T12:20:35+04:00June 27 12:38|Աշխարհ|Comments Off on Հնդկաստանում տեղումների հետևանքով 30 մարդ է մահացել