», Հասարակություն»Հնդկաստանում ինքնաթիռը քաղաքի վրա ուսումնական ռումբեր է նետել թռչնի հետ բախման պատճառով

Հնդկաստանում ինքնաթիռը քաղաքի վրա ուսումնական ռումբեր է նետել թռչնի հետ բախման պատճառով

Հնդկաստանի ՌՕՈւ «Յագուար» կործանիչ-ռմբակոծիչը կախովի վառելիքային տակառներ եւ ուսումնական ռումբեր է նետել երկրի հյուսիսում գտնվող Ամբալա քաղաքի վրա այն բանից հետո, երբ նրա շարժիչներից մեկի մեջ թռչուն է ընկել, գրում է Hindustan Times թերթը՝ հղում կատարելով բանակի ներկայացուցիչներին։

Տեղեկացվում է, որ ինքնաթիռը ուղեւորվում էր մեկ այլ նահանգ՝ մասնակցելու զորավարժություններին։

«Այս իրավիճակում օդաչուն որշում է կայացրել ցած նետել կախովի վառելիքային բաքերն ու բեռան մի մասը, ներառյալ 10 կիլոգրամանոց մարզական ռումբերը, որպեսզի բարձրություն հավաքի։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել»,- ասել է պարբերականի զրուցակիցը։

Հնարավոր տուժածների մասին չի տեղեկացվում։ Թերթի տվյալներով՝ ցած նետված արկերը եւ վառելիքի բաքերը հայտնաբերվել են. դրանց անկումը ոչ մի ավերածության չի հանգեցրել։ ՌՕՈւ-ն հետաքննում է տեղի ունեցածը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։