»»Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց «Ռոյալ գլաս գրուպ» ՍՊԸ-ին

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց «Ռոյալ գլաս գրուպ» ՍՊԸ-ին

Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակում որոշեց մաքսային արտոնություն տրամադրել «Ռոյալ գլաս գրուպ» ՍՊԸ-ին։

Ռոյալ գլաս գրուպ» ՍՊԸ-ի ներմուծած  ապրանքներն օգտագործվելու են Կոտայքի մարզում նոր պտղատու այգիներ հիմնելու համար,  իրականացվել է 700 մլն դրամի ներդրում:

Ծրագրի շրջանակում  նախատեսվում  է  իրականացնել 250 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման և շինարարական աշխատանքների համար:

Ռոյալ գլաս գրուպ» ՍՊԸ-ում  այժմ   կա 12 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել  ևս  20-30 նոր աշխատատեղ։ Աշխատակիցները կստանան 100,000-130,000 դրամ միջին աշխատավարձ։

2019-06-27T12:50:45+04:00June 27 12:50|Տնտեսություն|0 Comments